Սուլշեր. Պարզապես ներողություն եմ խնդրում երկրպագուներից
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերը ներողություն է խնդրել ԱՊԼ-ի 35-րդ տուրում «Էվերթոնից» 0:4 հաշվով կրած շոկային պարտության համար:
«Ամեն ինչ վատ ընթացավ հենց մեկնարկից: Ես պարզապես ցանկանում եմ ներողություն խնդրել երկրպագուներից: Նրանք «Յունայթեդի» լոգոտիպով այն մարդիկ են, ովքեր կարող են այսօր գլուխները բարձր պահել. մենք դա անելու իրավունք չունենք:
«Էվերթոնը» ավելի լավն էր բոլոր առումներով: Մենք շատ բաների վրա պետք է աշխատենք, տաղանդը երբեք շատ չի լինում:
Այս հանդիպումը «Մանչեսթեր Յունայթեդին» հարիր չէր: Ներողություն ենք խնդրում բոլոր այն մարդկանցից, ովքեր առնչություն ունեն ակումբի հետ: Մենք լավ հնարավորություն ունենք վերափոխվելու երեքշաբթի կայանալիք «Մանչեսթեր Սիթիի» դեմ հանդիպմանը»,- Սուլշերի խոսքն է մեջբերել Sky Sports-ը:
# ԱՊԼ, Մանչեսթեր-Յունայթեդ, Օլե-Գունար-Սուլշեր