Սուլշեր. «ՄՅՈՒ-ն Մանչեսթերի համար մեկ ակումբն է»
Նոյեմբերի 6-ին անգլիական Պրեմիեր լիգայի 11-րդ տուրի շրջանակում կկայանա մանկունյական հերթական դերբին. «Մանչեսթեր Յունայթեդը» կմրցի «Մանչեսթեր Սիթիի» դեմ։
Խաղից առաջ «կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերը խոսել է «քաղաքաբնակների» հետ հակամարտության մասին։
– Կարո՞ղ եք պատկերացնել, որ օրերից մեկ օր «Մանչեսթեր Սիթին» ԱՊԼ-ի չեմպիոնական տիտղոսների քանակով կգերազանցի «Մանչեսթեր Յունայթեդին»` հաշվի առնելով նրանց առավելությունները վեջին տարիներին։
– Ո՛չ, չեմ կարող, սակայն այն, ինչ արել են նրանք վերջին 10 տարիներին, պետք է հարգել։ Ավելի մեծ հարգանքի է արժանի այն, թե ինչի են նրանք հասել վերջին 4-5 տարիներին։ Նրանք գերակշռել են ինչպես Անգլիայում, այնպես էլ Եվրոպայում։
Սակայն, մենք «Մանչեսթեր Յունայթեդն» ենք։ Մենք, անպայման, կվերադառնանք։ Կարծում եմ` «ՄՅՈՒ»-ն Մանչեսթերի համար մեկ ակումբն է, հնարավոր է նաև` ողջ աշխարհում,- նորվեգացի մասնագետի խոսքերը մեջբերում է The Guardian-ը։
Նշենք, որ «Մանչեսթեր Յունայթեը» իր պատմության մեջ 13 անգամ դարձել է Պրեմիեր լիգայի չեմպիոն, իսկ «Մանչեսթեր Սիթին»` 5 անգամ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Մանչեսթեր-Յունայթեդ, Մանչեսթեր-Սիթի