Սուլշեր. Հուսով եմ, որ ՄՅՈւ-ն կկարողանա հաղթել Չելսիին
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Օլե Գունար Սուլշերը կիսվել է ԱՊԼ-ի շրջանակներում «Չելսիի» դեմ կայանալիք հանդիպումից իր սպասումներով:
«Կիրակի օրը մեծ խաղ է լինելու: Մենք և երկրպագուները պետք է պատրաստվենք կիրակնօրյա հանդիպմանը:
Իարկե՝ մենք ուսումնասիրել ենք հակառակորդին, բայց եկեք ուղղակի հոգանք այն մասին, որ կիրակի դուրս գանք խաղադաշտ նույն վերաբերմունքով և ավելի որակով գործենք հակառակորդի դարպասի դիմաց:
Հուսով եմ, որ մենք կհասնենք այն հաղթանակին, որն այստեղ բոլորն են ուզում և որին արժանի են ինչպես երկրպագուները, այնպես էլ ֆուտբոլիստները: Նրանք հսկայական ուժեր են ներդրել, որպեսզի մեզ շանս տան հայտնվել թոփ 4-ում:»,- Սուլշերի խոսքերն է մեջբերում Goal.com-ը: