Սուլշեր. Միշտ երազել եմ մարզել ՄՅՈւ-ն
Օլե-Գունար Սուլշերը, ով արդեն պաշտոնապես նշանակվել է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ, մեկնաբանել է ակումբի հետ իր պայմանագրի ստորագրումը.
«Առաջին օրից, ինչ ես եկել եմ այստեղ, այս յուրահատուկ ակումբում ինձ զգացել եմ ինչպես տանը:Ինձ համար պատիվ է եղել խաղալ «Մանչեսթեր Յունայթեդում» և այնուհետև այստեղ սկսել մարզչական կարիերա:
Վերջին մի քանի ամիսները հիանալի փորձ էին և ես ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր մարզիչներին, խաղացողներին և ակումբի աշխատակիցներին կատարած աշխատանքի համար:
Ես միշտ երազել եմ այս աշխատանքի մասին և անասելի ուրախ եմ, որ թիմը երկարաժամկետ տարբերակով գլխավորելու հնարավորություն ունեմ:
Հուսով եմ՝ կկարողանամ պարբերաբար հաջողությունների հասնել հանուն մեր անհավանական երկրպագուների:»,- Սուլշերի խոսքերն է մեջբերում ՄՅՈւ-ի պաշտոնական կայքը:
# Մանչեսթեր-Յունայթեդ, Օլե-Գունար-Սուլշեր