Սուլշեր․ «Ցավոտ է տեսնել, թե ինչպես է գավաթը բարձրացնում այլ թիմ»
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերը «Լիվերպուլին» շնորհավորել է չեմպիոնության կապակցությամբ․
«Յուրաքանչյուր ակումբ, որին հաջողվում է նվաճել Պրեմիեր լիգայի չեմպիոնությունը, հարգանքի է արժանի։ Պրեմիեր լիգան հաղթելը շատ դժվար է։ Յուրգենն ու տղաները հիանալի աշխատեցին։
Ցավոտ է, երբ ամեն անգամ տեսնում ես, ինչպես է գավաթը բարձրացնում այլ թիմ։ Կարծում եմ՝ այն մարդիկ, ովքեր կապ ունեն «Մանչեսթեր Յունայթեդի» հետ, նույն զգացողությունն են ունենում։ Մենք ցանկանում ենք վերադառնալ հաղթական ուղի, քանի որ դա մեր մարտահրավերն է»,- նշել է նորվեգացի մասնագետը, ում խոսքերը մեջբերում է ESPN-ը։
# ԱՊԼ, Լիվերպուլ, Մանչեսթեր-Յունայթեդ, Օլե-Գունար-Սուլշեր