Սուլշեր․ «Յունայթեդն այնքան էլ հեռու չէ Պրեմիեր լիգան հաղթելուց»
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերը գնահատել է իր ակումբի մակարդակը․
««Մանչեսթեր Սիթին» և «Լիվերպուլը» վերջին տարիներին Պրեմիեր լիգան հաղթելու չափանիշներ են սահմանել։ Մենք ավելացրել ենք մրցաշրջանի ընթացքում, նույնիսկ մի պահ 11 անընդմեջ անպարտելի հաղթական հանդիպումների շարք ունեինք, իսկ այնուհետև գործին միացան նաև Պոլ Պոգբան ու Մարկուս Ռեշֆորդը և կարծում եմ, որ, այո՛, մենք այնքան էլ հեռու չենք Պրեմիեր լիգան հաղթելուց։ Ես անչափ գոհ եմ ակումից։ Մեր թիմը ճիշտ ճանապարհով է շարժվում։
Մենք դեռևս այնտեղ չենք, որտեղ ցանկանում ենք լինել, սակայն քայլ առ քայլ մոտենում ենք դրան։ Հուսով եմ՝ ընթացիկ մրցաշրջանում մենք կպայքարենք Եվրոպա լիգայի և Անգլիայի գավաթի համար, ինչպես նաև տեղ կզբաղեցնենք ԱՊԼ-ի լավագույն քառյակում»,- նորվեգացի մասնագետի խոսքերը մեջբերում է The Guardian-ը։
# ԱՊԼ, Մանչեսթեր-Յունայթեդ, Օլե-Գունար-Սուլշեր