Սուլշերի գլխին սև ամպեր են կուտակվել․ ՄՅՈՒ-ն արդեն գտել է նրա փոխարինողին
«Մանչեսթեր Յունայթեդի» գործադիր տնօրեն Էդ Վուդվորդը պատրաստ է պաշտոնանկ անել ակումբի գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերին։
Ինչպես տեղեկացնում է Mirror-ը, Վուդվորդն արդեն փոխարինող է գտել նորվեգացի մասնագետի համար՝ ի դեմս Մաուրիսիո Պոչետինոյի, ով 2019 թվականի նոյեմբերից աշխատանք չունի։ Նրա վերջին աշխատավայրը եղել է «Տոտենհեմը»։
Ակումբը Սուլշերին պաշտոնանկ կանի, եթե «կարմիր սատանաների» գրանցած արդյունքները չբարելավվեն։ «Յունայթեդի» ղեկավարներն այդ դեպքում ստիպված Օլե-Գունար Սուլշերին, անկախ ամեն ինչից, հեռացնել զբաղեցրած պաշտոնից։
Հիշեցնենք, որ 47-ամյա նորվեգացի մասնագետը մանկունյական ակումբի գլխավոր մարզիչ է նշանակվել 2018 թվականի դեկտեմբերին։
# Էդ Վուդվորդ, Մանչեսթեր-Յունայթեդ, Մաուրիսիո-Պոչետինո, Օլե-Գունար-Սուլշեր