Սուլշերը ջնջել է Twitter միկրոբլոգի իր հաշիվը
Ըստ The Sun-ի՝ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Օլե Գունար Սուլշերը ջնջել է իր Twitter-ի հաշիվը երկրպագուների զայրույթի և հայտարարությունների պատճառով։
«Մանկունյանցիների» երկրպագուները դժգոհ էին մնացել ԵԼ խփբային փուլի՝ ԱԶ-ի դեմ հանդիպման արդյունքից (0:0), և որոշել էին իրենց դժգոհությունը հայտնել Twitter-ի միջոցով, ինչի պատճառով նորվեգացին փակել է իր հաշիվը։
ԱՊԼ-ի ընթացիկ առաջնությունում «Յունայթեդը» 9 միավորով 11-րդ տեղն է զբաղեցնում, իսկ ԵԼ-ում՝ 4 միավորով 2-րդ տեղում է։
# Մանչեսթեր-Յունայթեդ, Օլե-Գունար-Սուլշեր