Սուլշերը հանդիպել է Էրլինգ Հալանդի հետ
«Մանչեսթեր Յունայթեդը» չի դադարում հետաքրքրություն ցուցաբերել «Զալցբուրգի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հալանդի ծառայություններով։
Ինչպես տեղեկացնում է Daily Mail-ը՝ «կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերը ուրբաթ երեկոյան եղել է Զալցբուրգում։ Նորվեգացի մասնագետը այնտեղ էր, որպիսի անձամբ փորձի համոզի տաղանդավոր հարձակվողին տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»։
Սուլշերը շտապ հանդիպել է հարձակվողի հետ այն բանից հետո, երբ Հալանդը բանակցություններ է վարել «Լայպցիգի» և Դորտմունդի «Բորուսիայի» ներկայացուցիչների հետ։
Հիշեցնենք, որ Օլե-Գունար Սուլշերն ու Էրլինգ Հալանդը միասին աշխատելու փորձ ունեցել են 2017/18 մրցաշրջանում, երբ ներկայացնում էին նորվեգական «Մոլդեն»։
# Էրլինգ Հալանդ, Մանչեսթեր-Յունայթեդ, Օլե-Գունար-Սուլշեր