Սուարես. «Նեյմարը կհաղթեր «Ոսկե գնդակը», եթե մնար Բարսելոնայում»
«Բարսելոնայի» նախկին հարձակվող Լուիս Սուարեսը խոսել է Նեյմարի «Պարի Սեն-Ժերմեն» տեղափոխության մասին.
«Ես այնքան էլ չեմ սիրում խոսել այդ մասին, սակայն երբ արդեն տրանսֆերի մասին շշուկները շատ էին, ես և Մեսսին գնացինք Նեյմարի հետ խոսելու և նրան ասացինք. «Նեյ, եթե դու ցանկանում ես հաղթել ամեն ինչ, մնա մեզ հետ»։
Նա լսեց մեզ և պատասխանեց. «Այո՛, այո՛, ես ցանկանում եմ մնալ»։ Սակայն, կա ինչ-որ շրջապատ, որին շատ դժվար է կառավարելը։
Մենք, որպես ընկերներ, Նեյմարին խորհուրդ տվեցինք մնալ, սակայն վերջնական որոշումը նրանն էր և նրա ընտանիքինը։
Մենք նրան ասում էինք. «Անգլիան ավելի լավ է, քան Ֆրանսիան։ «Մանչեսթեր Սիթիի» ցուցադրած ֆուտբոլը քեզ ավելի համախատասխան է»։
Այն ամենը հիմա, ինչ կասեմ, համարձակ արտահայտություն է լինելու, սակայն ես կվերցնեմ ինձ վրա նման պատասխանատվություն։
Եթե Նեյմարը մնար «Բարսայում», կդառնար «Ոսկե գնդակի» դափնեկիր։ Իմ կարծիքն այդպիսին է այս հարցի շուրջ»,- «Էլ պիստոլերոյի» խոսքերը մեջբերում է Placar-ը։
Հիշեցնենք, որ Նեյմարը 2017 թ. օգոստոսին ռեկորդային 222 մլն եվրոյի դիմաց «Բարսելոնայից» տեղափոխվեց ՊՍԺ։
Ինչ վերաբերում է Սուարեսին, ուրուգվայցի հարձակվողը «բլաուգրանայի» գույները պաշտպանել է 2014-2020 թթ.` անցկացրած 283 խաղում դառնալով 195 գոլի և 113 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Լեո Մեսսի, Լուիս-Սուարես, Նեյմար, ՊՍԺ, տրանսֆերներ