Սուարես. «Կումանի զանգը տևեց 40 վայրկյան»
«Ատլետիկո Մադրիդի» հարձակվող Լուիս Սուարեսը պատմել է 2020 թ. «Բարսելոնայից» հեռանալիս Ռոնալդ Կումանի հետ ունեցած հեռախոսազանգի մասին.
«Կումանի զանգը տևեց 40 վայրկյան. լեգենդներին այդպես հրաժեշտ չեն տալիս։
Սկզբում նա ասաց, որ ես չեմ մտնում իր ծրագրերի մեջ, իսկ այնուհետև ավելացրեց, որ եթե իմ պայմանագրի հարցը չլուծվի, ապա մասնակցելու եմ «Վիլյառեալի» դեմ հանդիպմանը (խմբ.` խոսքը Լա լիգայի 2020/21 մրցաշրջանի 3-րդ տուրի «Բարսելոնա» 4:0 «Վիլյառեալ» հանսիպման մասին է)։
Նրան այդպես էլ չբավականացրեց համարձակությունը, որպեսզի ասի, թե իրականում ում ծրագրերի մեջ չեմ մտնում` իր, թե
ակումբի։ Այն ամենից հետո, ինչ ես արել եմ ակումբի համար, անչափ դժվար էր լսել այդ ամենը։
Այդ հեռախոսազանգից հետո ես խոսեցի կնոջոս և Մեսսիի հետ։ Մեսսին այդ ժամանակ ասում էր, որ ցանկանում է հեռանալ,իսկ ինձ վռնդեցին ակումբից։ Մեր ընտանիքների համար սարսափելի ծանր ժամանակներ էին»,- նշել է ուրուգվայցի հարձակվողը Twitch-ի ուղիղ եթերի ժամանակ, որը մեջբերում է Marca-ն։
Հիշեցնենք, որ «Էլ Պիստոլերոն» 2014-2020 թթ. հանդես է եկել «Բարսելոնայում», որի կազմում անցկացրել է 283 հանդիպում` դառնալով 195 գոլի և 113 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ատլետիկո Մադրիդ, Բարսելոնա, Լուիս-Սուարես, Ռոնալդ Կուման, տրանսֆերներ