Սուարեսի ու Մեսիի գոլերն «Ինտեր Մայամիին» խոշոր հաշվով հաղթանակ են պարգևել 🎥
ՄԼՍ-ի կանոնավոր առաջնության հերթական խաղում «Ինտեր Մայամին» սեփական դաշտում 4:1 հաշվով վստահ հաղթանակ է տարել «Նյու Յորք Ռեդ Բուլսի» նկատկամբ։
Տանտերերի երրորդ ու չորրորդ գոլերը խփել են համապատասխանաբար աստղային հարձակվողներ Լուիս Սուարեսն ու Լիոնել Մեսին։ Խավիեր Մասկերանոյի գլխավորած թիմից դարպասի մեկական գրավմամբ աչքի են ընկել նաև Ֆաֆա Պիկոն ու Մարսելո Վեյգանդտը։
«Ինտեր Մայամին»21 միավորով չորրորդն է Արևելյան կոնֆերենցիայում, «Ռեդ Բուլսը»` 15 միավորով նույն գոտում 9-րդը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից