Սուարեսն ընդհատել է ՉԼ արտագնա հանդիպումներում անհավանական երկար «չոր» շարքը🎥
Չեմպիոնների լիգայի 2-րդ տուրում «Ատլետիկո Մադրիդը» B խմբի շրջանակում հյուրընկալվելիս դրամատիկ պայքարում 2:1 հաշվով կամային հաղթանակ տոնեց «Միլանի» նկատմամբ։
Մադրիդյան ակումբի կազմից հաղթական գնդակը խփեց Լուիս Սուարեսը, ով 90+7-րդ րոպեին հստակ իրացեց 11-մետրանոց հարցածը։
Ինչպես տեղեկացնում է OptaJose-ն, այդ գոլի շնորհիվ ուրուգվայցի հարձակվողն ընդհատել է Չեմպիոնների լիգայի շրջանակում կայացած արտագնա հանդիպումներում ունեցած անհավանական «չոր» շարքը։
«Էլ Պիստոլերոն» գոլի հեղինակ չէր դարձել ՉԼ նախորդ 25 արտագնա խաղերում կամ 2409 րոպե։
Լուիս Սուարեսը ՉԼ արտագնա խաղում վերջին անգամ գոլի հեղինակ դարձել էր 2015 թ. սեպտեմբերի 16-ին, երբ «Բարսելոնայի» կազմում Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում գրավեց «Ռոմայի» դարպասը (1:1)։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ատլետիկո Մադրիդ, Բարսելոնա, Լուիս-Սուարես, Միլան, Չեմպիոնների-լիգա, Ռոմա