Սուարեսն այսօր իտալերենի քննություն կհանձնի
«Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը մոտ է «Յուվենտուս» տեղափոխվելուն։
Ինչպես տեղեկացնում է Mundo Deportivo-ն՝ հղում կատարելով Polideportivo-ին, ուրուգվայցի հարձակվողն այսօր՝ սեպմտեբերի 7-ին, Բարսելոնայում Իտալիայի դեսպանատանը պետք է իտալերենի քննություն հանձնի։
Այդ կերպ 33-ամյա հարձակվողը կարող է ստանալ Եվրոպական միության անձնագիր, ինչից հետո «Յուվենտուսի» կազմում չի ձբաղեցնի ոչ ԵՄ քաղաքացի համարվող ֆուտբոլիստներից մեկի տեղը, այսինքն, չի համարվի լեգեոներ։ Սուարեսին «Բարսելոնայում» այդ խնդրից խուսափելու համար բավարար էր ներկայացնել միայն իր կնոջ՝ Սոֆյա Բալբիի անձնագիրը։ Իտալիայում այդ հարցի հետ կապված այլ օրենքներ են գործում, այդ պատճառով էլ ֆուտբոլիստը պետք է ունենա սեփական ԵՄ անձնագիր։
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Լուիս Սուարեսը թուրինյան ակումբի հետ արդեն համաձայնեցրել է անձնական պայմանագրի կետերը։ Նա նոր ակումբի հետ պայմանագիր կկնքի «2+1» տարբերակով, իսկ տարեկան կվաստակի 10 մլն եվրո աշխատավարձ։ Գործարքին խոչընդոտում է միայն այն, որ ֆուտբոլիստն ու «Բարսելոնան» համաձայնության չեն հասնում խաղացողի գործող պայմանագրի խզման հարցում։
# Բարսելոնա, Լուիս-Սուարես, Յուվենտուս, տրանսֆերներ