Սուարեսի ասիստն ու «Ինտեր Մայամիի» հաղթանակը 10 ֆուտբոլիստներով
ՄԼՍ-ի կանոնավոր առաջնության երրորդ խաղում «Ինտեր Մայամին» սեփական դաշտում 1:0 հաշվով հաղթել է «Շարլոթին»։
Հանդիպումը տանտերերի համար բավական անհաջող ընթացք ուենցավ, քանի որ 38-րդ րոպեին արգենտինացի դարպասապահ Օսկար Ուստարին վերջին հույսի խախտում թույլ տվեց և հեռացվեց դաշտից։
Չնայած դրան` Խավիեր Մասկերանոյի գլխավորած թիմը կարողացավ 46-րդ րոպեին Տադեո Ալենդեի խփած գոլի շնորհիվ հաղթել 1:0 հաշվով։
«Ինտեր Մայամիի» հաղթական գոլի ասիստը կատարեց ուրուգվայցի աստղային հարձակվող Լուիս Սուարեսը։
Նշենք` Ֆլորիդա նահանգը ներկայացնող ակումբի պահեստայինների նստարանին էր նաև «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիր Լիոնել Մեսին, որը, սակայն, խաղադաշտ դուրս չեկավ։
«Ինտեր Մայամին» միավորների քանակը հասցրել է 7-ի և Արևելյան կոնֆերենցիայում զբաղեցնում է երրորդ տողը։ «Շարլոթն» ունի 4 միավոր և նույն գոտում 6-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից