Սուարեսից իտալերենի քննություն վերցնողին 8 ամսով հեռացրել են աշխատանքից
«Ատլետիկո Մադրիդի» ներկայիս հարձակվող Լուիս Սուարեսն երբ դեռևս հանդես էր գալիս «Բարսելոնայում», մոտ էր «Յուվենտուս» տեղափոխվելուն, սակայն թուրինյան ակումբի շարքերը համալրելու համար ուրուգվայցի ֆուտբոլիստը պետք է հանձներ իտալերենի քննություն, որպեսզի ստանա Եվրոպական միության անձնագիր։
Սուարեսը մեկնեց Պերուջայի համալսարան, հանձնեց քննությունը՝ ստանալով B մակարդակի վկայական, սակայն, ինչպես հետագայում պարզվեց 33-ամյա ֆուտբոլիստը նախօրոք ստացել է քննության թեստի պատասխանները, ինչից հետո քաղաքի իրավապահ մարմինները հետաքնքնություն սկսեցին։
Եվ ահա, ինչպես տեղեկացնում է Corriere della Sera-ն, Պերուջայի համալսարանի տնօրենը 8 ամսով հեռացվել է աշխատանքից։ Հաստատվել է, որ Սուարեսը քննությունից առաջ, իրոք, ստացել է դրա պատաասխանները։
Իրավապահ մարմինները նաև հետաքննություն է սկսվել «Յուվենտուսի» սպորտային տնօրեն Ֆաբիո Պարատիչիի և թուրինյան ակումբների իրավաբանների դեմ։ Բանն այն է, որ Պարատիչին կապ է ունեցել Պերուջայի քաղաքային ղեկավարների հետ, որպեսզի քննությունը կազմակերպվի ցանկալի արդյունքով։
Հավելենք, որ «ծեր սենյորան» նույնիսկ պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել՝ հաստատելով հետաքննության իսկությունը։
Հիշեցնենք, որ Լուիս Սուարեսի «Յուվենտուս» տեղափոխությունն այդպես էլ չկայացավ, իսկ տրանսֆերային պատուհանի փակման վերջում նա տեղափոխվեց «Ատլետիկո Մադրիդ»։
# Ատլետիկո Մադրիդ, Բարսելոնա, Լուիս-Սուարես, Յուվենտուս, Ֆաբիո Պարատիչի