Սուարեսը վերադարձել է Բարսելոնա և սկսել է մարզվել
«Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը վերադարձել է արձակուրդից և վերսկսել է մարզումները «Բարսելոնայում»:
Ինչպես հայտնում է կատալոնական ակումբի պաշտոնական կայքը, ուրուգվայցի հարձակվողն այսօր անցկացրել է առաջին մարզումը: Սուարեսը «Բարսելոնայի» առաջին ֆուտբոլիստն է, ով վերսկեսել է մարզումները Ամերիկայի գավաթից հետո: Նա հանդես էր գալիս Ուրուգվայի հավաքականի կազմում, որը 11 մետրանոց հարավծներով պարտվեց Պերուի ընտրանուն (4:5):
Անցած մրցաշրջանում «Բարսելոնայի» կազմում անցկացրած 33 հանդիպումներում Սուարեսը խփել է 21 գոլ և կատարել 6 գոլային փոխանցում: