Սուարեսը պայմանագիր է համաձայնեցրել իր ապագա ակումբի հետ
«Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի «Յուվետնուսի» կազմում։
Ինչպես տեղեկացնում է Marca-ն, ուրուգվայցի ֆուտբոլիստը թուրինյան ակումբի հետ արդեն համաձայնեցրել է անձնական պայմանագրի կետերը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ կողմերի միջև պայմանագիր կկնքվի «2+1» տարբերակով, այսինքն, խաղացողի պայամանագիրը նախնական կլինի 2 տարով, ինչից հետո հնարավորություն կլինի այն երկարաձգել ևս 1 տարով։ 33-ամյա հարձակվողը «բյանկոներիների» կազմում տարեկան կվաստակի 10 մլն եվրո աշխատավարձ։
Հաղորդվում է, որ «Յուվենտուսը» այդպիսի աշխատավարձի համար միջոցներ կարողացել է հատկացնել Իտալիայի հարկային օրենսդրության շնորհիվ, որը տարբերվում է իսպանականից։
Նշվում է, որ խաղացողի տեղափոխությունը «Յուվենտուս» ձգձվում է այն պատճառով, որ ֆուտբոլիստը խնդիրներ ունի «Բարսելոնայի» հետ գործող պայմանագրի հարցում։ Խաղացողի և ակումբի միջև գործող պայմանագիրն ավարտվում է 2021 թվականին, սակայն պայամանգրում կա ավտոմատ երկարաձգման կետ, ըստ որի, եթե 2020/21 մրցաշրջանում Սուարեսը «բլաուգրանասի» կազմում մասնակցի հանդիպումների 60 %-ը, ապա նրա պայամանգիրը ևս մեկ տարով կերկարաձգվի, իսկ պայմանագրի խզման դեպքում «Բարսելոնան» ստիպված կլինի 25 մլն եվրո վճարել խաղացողին։
# Բարսելոնա, Լուիս-Սուարես, Յուվենտուս, տրանսֆերներ