Սուարեսը չի կարողացել զսպել արցունքները չեմպիոն դառնալուց հետո🎥
Իսպանական Լա լիգայի վերջին 38-րդ տուրի շրջանակում «Ատլետիկո Մադրիդը» հյուրընկալվելիս 2։1 հաշվով կամային հաղթանակ տարավ «Վալյադոլիդի» նկատմամբ՝ ակումբի պատմության մեջ 11-րդ անգամ դառնալով չեմպիոն։
Մադրիդյան ակումբի կազմում հաղթական ու չեմպիոնական գնդակը հեղինակեց Լուիս Սուարես, ով առաջին մրցաշրջանն էր անցկացնում «հնդկացիների» կազմում։
Լա լիգայի Twitter-ի պաշտոնական էջը տեսանյութ է հրապարակել, որտեղ ուրուգվայցի հարձակվողը խաղից հետո նստել էր մարզադաշտի խոտածածկին բջջային հեռախոսով, ամենայն հավանականությամբ, խոսում էր իր հարազատների հետ, որի ընթացքում չի կարողացել զսպել իր արցունքները։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ատլետիկո Մադրիդ, Լա լիգա, Լուիս-Սուարես