Սուարեսը հերոսանում է` ընդհատելով Ատլետիկոյի անհաջող հանդիպումների շարքը🎥
Իսպանական Լա լիգայի 6-րդ տուրի շրջանակում «Ատլետիկո Մադրիդը» հյուրընկալվելիս մրցեց «Խետաֆեի» դեմ։
Գործող չեմպիոնների համար անչափ բարդ հանդիպում ստացվեց, քանի որ Դիեգո Սիմոնեի սաներն երկար ժամանակ զիջում էին հաշվի մեջ, սակայն, ամեն դեպքում, կարողացան կամային հաղթանակ տոնել։
Հանդիպման հաշիվը 45-րդ րոպեին Ստեֆան Միտրովիչի գոլի շնորհիվ բացեցին «Խետաֆեի» ֆուտբոլիստները։
Երկրորդ կեսում «հնդկացիների» խաղը գրեթե չէր ստացվում, սակայն տանտերերի կիսպաշտպան Կառեա Ալենիայի` 74-րդ րոպեին ստացած կարմիր քարտը 180 աստիճանով փոխեց խաղի ընթացքը։
Խաղի մնացած ժամանակահատվածում «Ատլետիկոյի» ֆուտբոլիստները ոչ միայն հավասարեցրին հաշիվը, այլև հաղթանակ կորզեցին։
Նախ 78-րդ րոպեին Լուիս Սուարեսը հաշիվը դարձրեց 1:1, ապա 90-րդ րոպեին ուրուգվայցի հարձակվողը խփեց նաև իր թիմի հաղթական գնդակը։
Այսպիսով, «Ատլետիկոն» 2:1 հաշվով կամային հաղթանակ տոնեց «Խետաֆեի» նկատմամբ ու ընդհատեց իր անհաջող հանդիպումների շարքը. մադրիդյան ակումբը նախորդ երկու պաշտոնական խաղերն էլ ավարտել էր 0:0 հաշվով («Ատլետիկո» 0:0 «Պորտու», «Ատլետիկո» 0:0 «Ատլետիկ Բիլբաո)։
Դիեգո Սիմեոնեի սաներն այս հաղթանակից հետո վաստակեցին 14 միավոր և գլխավորեցին Լա լիգայի մրցաշարային աղյուսակը։
«Խետաֆեն» էլ պարտվեց վեցերորդ անընդմեջ խաղում ու չի վաստակեց որևէ միավոր և զբաղեղնում է վերջին` 20-րդ հորիզոնականը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ատլետիկո Մադրիդ, Դիեգո-Սիմեոնե, Լա-լիգա, Լուիս-Սուարես, Խետաֆե, Կառլես Ալենիա