Սոնի կարմիր քարտը չեղարկվել է
Անգլիական պրեմիեր լիգայի 11-րդ տուրի շրջանակներում «Գուդիսոն պարկում» «Էվերթոնը» իր հանդիպումը 1։1 ավարտեց «Տոտենհեմի» հետ։
Հանդիպման 79-րդ րոպեին «Տոտենհեմի» կազմում կոպիտ խաղի համար կարմիր քարտի արժանացավ Հոն Մին Սոնը։ Հարավկորեացին հեռացվել էր այն բանից հետո, երբ պայքարի մեջ էր մտել տանտերերի կիսապաշտպան Անդրե Գոմեշի հետ, ինչի արդյունքում պորտուգալացին աջ կոճի կոտրվածք է ստացել։
Մրցավար Մարտին Ատկինսոնը սկզբում դեղին քարտով է պատժել Սոնին, սակայն, տեսնելով Գոմեշի վնասվածքի ծանրությունը, հեռացրել է նրան խաղադաշտից։
Այսօր հայտնի է դարձել, որ անգլիական ֆուտբոլային ասոցիացիան չեղարկել է Սոնի կարմիր քարտը, քանի որ այդ դրվագում Անդրե Գոմեշին դիպչում է նաև «խթանների» մեկ այլ ֆուտբոլիստ Սերժ Օրիեն։
# Անդրե Գոմեշ, ԱՊԼ, Էվերթոն, Սոն-Հոն-Մին, Տոտենհեմ