Սոնը ՄԼՍ-ի համար ռեկորդային գումարով տեղափոխվեց «Լոս Անջելես»
ՄԼՍ-ը ներկայացնող «Լոս Անջելեսը» ձեռք է բերել «Տոտենհեմի» ավագ Հին Մին Սոնին, հայտնում է ամերիկյան ակումբի պաշտոնական կայքը։
Կողմերը պայմանագիրը ստորագրել են մինչև 2027 թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ։ Համաձայնագրում առկա է այն ևս երկու տարով երկարաձգելու հատուկ կետ։
Transfermarkt-ի տվյալներով` հարավկորեացի վինգերի տեղափոխության համար «Լոս Անջելեսը» վճարել է 22 միլիոն եվրո։
Այս գործարքը դարձել է ՄԼՍ-ի պատմության մեջ ամենաթանկ տրանսֆերը և գերազանցել Էմանուել Լաթե Լաթի ռեկորդը։ Կոտդիվուարցի հարձակվողին «Ատալնտա Յունայթեդը» անգլիական «Միդլսբրոյից» ձեռք է բերել 21 միլիոն եվրոյով։
33-ամյա ֆուտբոլիստը «Տոտենհեմում» հանդես էր գալիս 2015 թ. օգոստոսից, 453 խաղում խփել է 173 գոլ, կատարել 101 ասիստ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Transfermarkt, Լոս-Անջելես, Հին Մին Սոն, Տոտենհեմ, տրանսֆերներ