Սոնը խոսել է իր զինծառայության մասին

Սոնը խոսել է իր զինծառայության մասին

03/06/2020 - 16:19

«Տոտենհեմի» հարավկորեացի հարձակվող Հին Մին Սոնը, ով ապրիլին զրոակոչվել էր Հարավային Կորեայի բանակ, կիսվել է իր ստացած փորձի մասին․

«Ես հիանալի փորձ ստացա։ Չեմ կարող ամեն ինչ պատմել, թե ինչով էի այնտեղ զբաղվում, սակայն ինձ դուր էր գալիս։ Երեք ծանր շաբաթ եմ անցկացրել։

Առաջին օրերին ոչ ոք ոչինչ չգիտեր, այդ պատճառով էլ ամեն ինչ մի փոքր տարօրինակ էր, սակայն շուտով բոլորը սկսեցին միմյանց ճանաչել։ Բոլորս ամբողջ օրը միասին էինք անցկացնում։ Սենյակում 10 հոգով էինք լինում, այդ պատճառով էլ դարձանք մոտ ընկերներ։

Մենք միասին էինք աշխատում՝ օգնելով միմյանց։ Սկզբնական շրջանում ինձ հետ չէին կարողանում խոսել, ամաչում էին, իսկ հետո բոլորս ժպիտով էինք հիշում դրա մասին»,- հարավկորեացի հարձակվողի խոսքերը մեջբերում է «Տոտենհեմի» պաշտոնական կայքը։

Հիշեցնենք, որ 2020 թվականի ապրիլին հարավկորեացի հարձակվողը զորակոչվել էր բանակ։ Նրա ծառայությունն անցնում էր կորեական Չեդջու կղզում։ Այնտեղ նա վերապատրաստվում էր ծովային հետևակի բազային գիտելիքների շուրջ։ Ըստ Հարվային Կորեայի կանոնադրության՝ 28 տարին չլրացած յուրաքանչյուր տղամարդ պետք է անցնի զինվորական պարտադիր ծառայության, որը տևում է 21 ամիս, սակայն այն անձինք, ովքեր երկրի դրոշի ներքո գրանցում են մարզական հաջողություն, կարող են խուսափել ծառայությունից։ Սոնը 2018 թվականին Հարավային Կորեայի հավաքականի կազմում նվաճել էր Ասիական խաղերի ոսկե մեդալը, սակայն պարտավոր էր մեկ ամսով անցնել զինվորական պատրաստություն։

27-ամյա ֆուտբոլիստը գերազանցությամբ է ավարտել զինվորական ծառայությունը։ Սոնը 157 զինվորների շրջանակում եղել է լավագույն հինգ ամենաբարձր արդյունք գրանցած զինվորներից մեկը։ Նա հատկապես փայլել է հրաձգության ոլորտում։

# ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023