Սյորլոթի անհավանական բենեֆիսը! «Ատլետիկոն» ջախջախեց «Ռեալ Սոսիեդադին» 🎥

Սյորլոթի անհավանական բենեֆիսը! «Ատլետիկոն» ջախջախեց «Ռեալ Սոսիեդադին» 🎥

11/05/2025 - 11:40

Իսպանիայի Լա լիգայի 35-րդ տուրում Մադրիդի «Ատլետիկոն» սեփական դաշտում մրցեց «Ռեալ Սոսիեդադի» դեմ։

«Ռոխիբլանկոսը» շանս չտվեց Սան Սեբաստիանից ժամանած բասկյան ակումբին` ջախջախելով 4:0 հաշվով։

Հանդիպման հերոսը մադրիդյան գրանդի հարձակվող Ալեքսանդր Սյորլոթն էր, որը խփեց իր թիմի բոլոր գոլերը` գրանցելով պոկեր։

Ընդ որում, նորվեգացի ֆուտբոլիստն աչքի ընկավ միայն առաջին խաղակեսում։ Նա հանդիպման մեկնարկից ընդամենը 10 րոպե 46 վայրկյան անց արդեն հեթ-տրիկ էր ձևակերպել։

Այդ ցուցանիշով նա 96 տարվա վաղեմության ռեկորդ գերազանցեց` դառնալով Լա լիգայի պատմության մեջ ամենաարագ հեթ-տրիկի հեղինակը։

Նախորդ ռեկորդը պատկանում էր «Եվրոպայի» նախկին կիսապաշտպան Կառլես Բեստիտին, որը 1929 թ. «Ռեալի» դեմ խաղում երեք անգամ աչքի է ընկել մեկնարկային 15 րոպեում։

Սյորլոթը Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում խփած գոլերի քանակը հասցրեց 17-ի ու լավագույն ռմբարկուների պայքարում բարձրացավ չորրորդ տեղ։ Այժմ նա զիջում է միայն Ռոբերտ Լևանդովսկիին («Բարսելոնա», 25), Կիլիան Մբապեին («Ռեալ Մադրիդ», 24) և Անտե Բուդիմիրին («Օսասունա», 18)։

«Ատլետիկոն» վստահ հաղթանակից հետո 70 միավորով երրորդ տեղում է։ «Ռեալ Սոսիեդադն» ունի 43 միավոր և 12-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023