Սյորլոթը` Լա լիգայի պատմության ամենաարագ հեթ-տրիկի հեղինակ 🎥
Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Ալեքսանդր Սյորլոթը գրանցեց Իսպանիայի Լա լիգայի պատմության մեջ ամենաարագ հեթ-տրիկը, հայտնում է Mister Chip-ը։
Նորվեգացի հարձակվողը «Ռեալ Սոսիեդադի» դեմ 35-րդ տուրի խաղում մրցակցի դարպասը երեք անգամ գրավել է հանդիպման մեկնարկից ընդամենը 10 րոպե 46 վայրկյան անց։
29-ամյա Սյորլոթի առաջին ու երրորդ գոլերի միջև եղել է 3 րոպե 57 րոպե վայրկյան։
Նախորդ ռեկորդը պատկանում էր «Եվրոպայի» նախկին կիսապաշտպան Կառլես Բեստիտին, որը 1929 թ. «Ռեալի» դեմ խաղում երեք անգամ աչքի է ընկել մեկնարկային 15 րոպեում։
Ռեկորդը 1941 թ. կրկնել է «Վալենսիայի» հարձակվող Մունդոն, որը նույնպես «Ռեալի» դարպասը գրավել է 15 րոպեում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից