Սկանդինավյան թրիլեր ՉԼ-ում. Կլակսվիկը պայքարից դուրս թողեց նաև շվեդական Հեկենին🎥
Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում Ֆարերյան Կղզիների չեմպիոն «Կլակսիվիկը» հյուրընկալվելիս մրցեց շվեդական «Հեկենի» դեմ։
Նշենք, որ դիմակայության առաջին խաղում կողմերը չէին բացել հաշիվը։
Պատասխան խաղը պարզապես դրամատիկ ընթացք և ավարտ ունեցավ։
Հանդիպման հիմական ժամանակում կողմերը չպարզեցին հաղթողին. գրանցվեց 2:2 հաշիվը։
Լրացուցիչ ժամանակում էլ կողմերը փոխանակվեցին մեկական գնդակով, ինչից հետո խաղն ավարտվեց 3:3 հաշվով։
«Կլակսվիկի» կազմից դուբլի հեղինակ դարձավ Արնի Ֆրեդերիկսբերգը, իսկ տանտերերի դարպասապահ Պետեր Աբրահամոսոնը դարձավ ինքնագոլի հեղինակ։
«Հեկենի» կազմից էլ աչքի ընկան Թոբիաս Սանան, Ամոր Լայունին և Իբրահիմ Սադիքը։
Կողմերը հաղթողին պարզելու համար իրացրին հետխաղյա 11-մետրանոցներ, որոնք ավելի դիպուկ իրացրին Ֆարերյան Կղզիներից ժամանած հյուրերը։
Այսպիսով, «Կլակսիվը» հունգարական «Ֆերենցվարոշին» պայքարից դուրս թողնելուց հետո այժմ էլ հաղթահարեց «Հեկենի» արգելքն ու պատմության մեջ առաջին անգամ դուրս եկավ Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլ, որի շրջանակում մրցելու է «Մոլդեի» (Նորվեգիա) դեմ։
Հատկանշական է, որ «Կլակսվիկն», առհասարակ, դարձել է Ֆարերյան Կղզիները ներկայացնող առաջին ակումբը, որը հանդես է գալու Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլում։
«Հեկենն» էլ պայքարը կշարունակի Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլում և կմրցի լիտվական լիտվական «Ժալգիրիսի» դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Կլակսվիկ, Հեկեն, Չեմպիոնների-լիգա