Սկանդալ հայկական ֆուտբոլում. Բանանցը չի մասնակցել Լոռիի հետ հանդիպմանը ?
Հայաստանի Գավաթի խաղարկության կիսաեզրափակչի շրջանակում այսօր պետք է կայանար «Լոռի» – «Բանանց» հանդիպումը:
Խաղի մեկնարկից անմիջապես առաջ «Բանանցի» սեփականատեր Ջևան Չելոյանցը բարձրախոսով հայտարարել է, որ թիմը հրաժարվում է մասնակցել հանդիպմանը: Ըստ տեղեկությունների՝ պատճառը մրցավարական անձնակազմն է, որին անձամբ Չելոյանցը դեմ է եղել: Հանդիպումը պետք է սպասարկեր Գևորգ Եղոյանի գլխավորած մրցավարական անձնակազմը:
ՀՖՖ-ն արդեն արձագանքել է միջադեպին.
«Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան խստորեն դատապարտում է Ջևան Չելոյանցի վարքագիծը: Որևէ ակումբ կամ անձ իրավունք չունի պայմաններ թելադրելու Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային: Որևէ մեկը նաև իրավունք չունի խաթարելու ՀՖՖ հովանու ներքո անցկացվող միջոցառումների բնականոն կազմակերպումն ու ընթացքը: Մրցավարների ընտրությունը և նրանց գործողություններին գնահատական տալը բացառապես Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի իրավասությունն է: Համապատասխան պատժամիջոցները կսահմանվեն ՀՖՖ Կարգապահական կոմիտեի կողմից՝ գործող կանոնակարգի համաձայն»:
Ըստ երևույթին՝ «Բանանցին» 0:3 հաշվով տեխնիկական պարտություն կգրանցվի և «Լոռին» կխաղա եզրափակչում:
# Լոռի, հայկական-ֆուտբոլ