Սկանդալ Հայաստանի Առաջին խմբի առաջնությունից
Այսօր՝ փետրվարի 28-ին, ձմեռային դադարից հետո վերսկսվել է Հայաստանի Առաջին խմբի առաջնությունը։
Քասախի «Մարիկ» մարզադաշտում կայացած «Արագած» – «Դիլիջան» հանդիպումը սկանդալային ավարտ է ունեցել։ Առաջին խաղակեսից հետո «Արագածի» խաղացողները հրաժարվել են շարունակել հանդիպումը։
Ինչպես տեղեկացնում է Armfootball.am-ը, ընդմիջումից առաջ հյուրերը վիճելի դրվագում գոլի հեղինակ են դարձել և հաշվի մեջ առաջ են ացնել։ «Արագածի» գլխավոր մարզիչ Յուրի Օկուլը խիստ դժգոհել է, որ գոլը գրանցվել է և որոշել է իր թիմին դուրս չբերել երկրորդ խաղակեսին։
Ակումբի ղեկավարությունը նույնպես աջակցել է մարզչական շտաբի կայացրած որոշումը։
Սպասվում է, որ «Արագածին» 0։3 հաշվով տեխնիկական պարտություն կգրանցվի և խոշոր տուգանք կնշանակվի։
# Առաջին-Խումբ, Արագած, Դիլիջան