Սկանդալ Թուրքիայում. Օսիմենը հարվածել է լրագրողին 📸

Սկանդալ Թուրքիայում. Օսիմենը հարվածել է լրագրողին 📸

24/01/2025 - 14:12

Թուրքական Posta թերթի լրագրող Թոլգու Բոզդումանը հայտնել է, որ «Գալաթասարայի» հարձակվող Վիկտոր Օսիմենը հարվածել է իրեն։

Ըստ աղբյուրի` դեպքը տեղի է ունեցել հունվարի 22-ի գիշերը, երբ լրագրողը փորձել է գիշերային ակումբից դուրս եկող ֆուտբոլիստին լուսանկարել։

«Մենք երեք ընկերներով Օսիմենին նկարեցինք մուտքի մոտ։ Երբ միացրի տեսախցիկը, դժոխք սկսվեց։ Նա բղավոցներով հարձակվեց ինձ վրա, փորձեց խլել տեսախցիկը, սակայն թույլ չտվեցի։ Վիկտորը հարվածեց գլխիս ու սկսեց հայհոյել։ Նա այնուհետև ասաց. «Ջնջի՛ր այդ նկարները, ես քեզ գումար կտամ»։

Երբ մերժեցի նրա առաջարկը, Օսիմենը սպառնաց, որ կոչնչացնի ինձ»,- նշել է լրագրողը։

Հիշեցնենք, որ նիգերիացի ֆուտբոլիստը «Գալաթասարայում» հանդես է գալիս վարձավճարով։ 26-ամյա հարձակվողն ընթացիկ մրցաշրջանում 19 խաղում խփել է 15 գոլ, կատարել 6 ասիստ։ Նրա տրանսֆերային իրավունքը պատկանում է իտալական «Նապոլիին»։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023