Սկալոնին դժգոհել է Ատլանտայի ստադիոնի խոտածածկի որակից

Սկալոնին դժգոհել է Ատլանտայի ստադիոնի խոտածածկի որակից

21/06/2024 - 14:40

Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնին Կոպա Ամերիկայի բացման խաղում Կանադային հաղթելուց (2:0) հետո դժգոհել է ԱՄՆ-ի Ատլանտա քաղաքի «Մերսեդես Բենց» ստադիոնի խոտածածկի որակից.

«Դեռ 7 ամիս առաջ հայտնի էր, որ այստեղ հանդիպումներ են կայանալու, իսկ կազմակերպիչները խոտածածկը փոխել էին ընդամենը երկու օր առաջ։

Խաղը բարձր որակի խոտատածկի վրա չէր կայանում։ Սա նման էր Սաուդյան Արաբիայի մարզադաշտերի խոտածածկին, բայց տարբերությունն այն էր, որ խաղում էինք ԱՄՆ-ում։ Այդպես պետք է չլինի»,- մեջբերում է Goal-ը։

Նշենք, որ «Մերսեդես Բենց» մարզադաշտում իրենց հանդիպումներն են անցկացնում Ֆուտբոլի ազգային լիգայի` NFL-ի, «Ատլանտա Ֆալկոնս» և ՄԼՍ-ի «Ատլանտա Յունայթեդ» ակումբները, որոնք հանդես են գալիս արհեստական խոտածածկի վրա։ Կոպա Ամերիկայի հանդիպումների համար մրցաշարի կազմակերպիչներն այն փոխարինել են բնական ծածկույթով։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023