Սլովենիան համառ պայքարում հաղթեց Ղազախստանին` նվաճելով Եվրո-2024-ի ուղեգիր🎥
Եվրո-2024-ի որակավորման փուլի վերջին` 10-րդ տուրում Սլովենիայի հավաքականը H խմբի շրջանակում սեփական հարկի տակ մրցեց Ղազախստանի ընտրանու դեմ։
Համառ պայքարում ընթացած խաղում սլովենացիները կարողացան հաղթել 2:1 հաշվով։
Մատիաժ Կեկի թիմի հաղթական գոլերը խփեցին Բենյամին Շեշկոն ու Բենյամին Վերբիչը։
Հյուրերի միակ գոլը խփեց Ռամզան Օրազովը։
H խմբում կայացել է ևս երկու հանդիպում.
Հյուսիսային Իռլանդիա 2:0 Դանիա
Սան Մարինո 1:2 Ֆինլանդիա
Խումբը վերջնական ստացավ հետևյալ տեսքը.
- Դանիա – 22
- Սլովենիա – 22
- Ղազախստան – 18
- Ֆինլանդիա – 18
- Հյ. Իռլանդիա – 9
- Սան Մարինո – 0
Այսպիսով, այս խմբից Եվրո-2024-ի խմբային փուլի ուղեգիր նվաճեցին Դանիան և Սլովենիան։ Վերջինս պատմության ընթացքում միայն երկրորդ անգամ է հանդես գալու Եվրոպայի առաջնության խմբային փուլում։
Ղազախստանի և Ֆինլանդիայի հավաքականներն էլ շարունակում են պահպանել Եվրոպայի առաջնության խմբային փուլի ուղեգիր նվաճելու հնարավորություն, քանի որ մասնակցելու են անցումային հանդիպումների։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բենյամին Շեշկո, Գերմանիա-2024, Եվրո-2024, Եվրոպայի առաջնություն, Ղազախստանի հավաքական, Մատիաժ Կեկ, Սլովենիայի հավաքական