Սլովանի պաշտոնական հայտարարությունը` կապված Բարսեղյանի ապագայի վերաբերյալ

Սլովանի պաշտոնական հայտարարությունը` կապված Բարսեղյանի ապագայի վերաբերյալ

29/06/2024 - 12:28

Բրատիսլավայի «Սլովանը» Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանի ապագայի վերաբերյալ հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ.

«Սլովակիան ներկայացնող մարզական մի շարք կայքեր գրում են, թե Տիգրան Բարսեղյանը հեռանալու է ակումբից։

Մենք Տիգրանի հետ գործող պայմանագիր ունենք մինչև 2024 թ. օրացույցային տարվա ավարտը։ Ներկա պահին նրա տրանսֆերը վաճառելու հարցում բանակցություններ չենք վարում։ Հետևաբար, «Բարսեղյանը հեռանում է ակումբից» վերնագրերով հրապարակումները չեն համապատասխանում իրականությանը։ Այժմ Բարսեղյանն Ավստրիայում մասնակցում է ուսումնամարզական հավաքի և պատրաստվում է նոր մրցաշրջանին։

Բացի այդ, ակումբն այժմ ակտիվ բանակցություններ է վարում խաղացողի հետ՝ պայմանագրի ժամկետը երկարաձգելու համար»,- մեջբերում է Սլովակիայի չեմպիոնի պաշտոնական կայքը։

Նշենք, որ կիպրական ֆուտբոլին մոտ կանգնած լրագրող Կոստաս Պլացիկասը հայտնել էր, թե Տիգրան Բարսեղյանը հեռանում է «Սլովանից» և մոտ է Նիկոսիայի «Օմոնիա» տեղափոխվելուն։

Հավելենք, որ Տիգրան Բարսեղյանը «Սլովանում» հանդես է գալիս 2022 թ. հունվարից` 106 խաղում դառնալով 27 գոլի ու 21 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023