Սլովանի գլխավոր մարզիչը` Բարսեղյանի ստացած վնասվածքի մասին

Սլովանի գլխավոր մարզիչը` Բարսեղյանի ստացած վնասվածքի մասին

12/12/2024 - 13:50

Բրատիսլավայի «Սլովանի» գլխավոր մարզիչ Վլադիմիր Վայսը խոսել է Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի 6-րդ տուրի Մադրիդի «Ատլետիկոյի» դեմ խաղում (1:3) ակումբի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանի ստացած վնասվածքի մասին.

«Տիգրանը կարծես մկան է պատռել, ինչն ինձ, միանշանակ, տխրեցնում է։ Նա այժմ պետք է ուշքի գա ու հանգստանա։ Նրա փոխարեն այլ ֆուտբոլիստներ պետք է առաջ տանեն թիմը»,- 60-ամյա մասնագետի խոսքը մեջբերում է Սլովակիայի չեմպիոնի պաշտոնական կայքը։

Նշենք, որ Բարսեղյանը «Ատլետիկոյի» դեմ խաղում «Սլովանի» մեկնարկային կազմում է եղել, սակայն վնասվածքի պատճառով փոխարինվել է 35-րդ րոպեին։

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանն ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարում 29 խաղում խփել է 17 գոլ, կատարել 6 ասիստ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023