Սլովանը կրկին պարտվեց` զիջելով Ժիրոնային 🎥
Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի երրորդ տուրում Բրատիսլավայի «Սլովանը» մրցակցի դաշտում մրցեց «Ժիրոնայի» դեմ։
Կատալոնական ակումբը հանդիպման մեծ մասում տիրում էր նախաձեռնությանը և 2:0 հաշվով առավելության հասավ մրցակցի նկատմամբ։
Միչելի գլխավորած թիմից մեկական գոլ խփեցին Միգել Գուտիերեսն ու Խուանպեն։
Նշենք, որ Սլովակիայի չեմպիոնի կազմում ամբողջ հանդիպմանը մասնակցեց Հայաստանի հավաքականում հանդես եկած կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը։
Այսպիսով, «Ժիրոնան» Չեմպիոնների լիգայում տարավ ակումբի պատմության առաջին հաղթանակը և 3 միավորով բարձրացավ 20-րդ տեղ, «Սլովանը» մրցաշարում կրեց երրորդ անընդմեջ պարտությունը, եզրափակում է մրցաշարային աղյուսակը և 36-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Ժիրոնա, Խուանպե, Հայաստանի-հավաքական, Միգել Գուտիերես, Չեմպիոնների-լիգա, Սլովան, Տիգրան-Բարսեղյան