Սլովակիայում Արմեն Հովհաննիսյանը փայլուն գոլի հեղինակ է դարձել?
Սլովակիայի առաջնության 18-րդ տուրի շրջանակում «Զեմպլին Միխայիլովցեն» սեփական հարկի տակ 2։0 հաշվով առավել է հասել Տրնավայի «Սպարտակի» նկատմամբ։
Հանդիպման 80-րդ րոպեին տանտերերի առավելությունը հիանալի անցումից հետո կրկնապատկել է Հայաստանի երիտասարդական հավաքականի հարձակվող Արմեն Հովհաննիսյանը, ով փոխարինման էր դուրս եկել 49-րդ րոպեին։ 51-րդ րոպեին Հովհաննիսյանը նաև զգուշացվել էր դեղին քարտով։
«Միխայիլովցեն» 23 միավորով զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը։
# Արմեն Հովհաննիսյան, Միխայիլովցե