Սիրահար զույգը պատահմամբ նկատել է Բարսելոնայում հանգիստ քայլող Մեսիին 🎥
Համացանցում տեսանյութ է տարածվել, թե ինչպես է սիրահար զույգը պատահմամբ Բարսելոնայի փողոցներից մեկում նկատել հանգիստ քայլող Լիոնել Մեսիին։
Զույգը ծաղկեփնջով տեսանյութ էր նկարում, իսկ «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիրն անցել է նրանց կողքով։
Ավելի վաղ 38-ամյա ֆուտբոլիստը սոցցանցերում լուսանկարներ էր հրապարակել` հայտնելով, որ այցելել է «Բարսելոնայի» «Կամպ Նոու» ստադիոն։ Նա կատալոնական ակումբում հանդես է եկել 2000-2021 թվականներին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Լեո Մեսսի