Սիսոկո. Ագրեսիվությունը չէր բավականացնում
«Տոտենհեմի» կիսապաշտպան Մուսա Սիսոկոն մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ առաջին խաղում «Այաքսից» կրած պարտությունը:
Մենք խաղը լավ չսկսեցինք: Ագրեսիվությունը չէր բավականացնում:
Փոխարինման դուրս գալով՝ ես փորձում էի ավելացնել շարժումը, որը մեզ այնքան չէր հերիքում: 2-րդ խաղակեսն ավելի լավ անցկացրինք»,- Սիսոկոյի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
# Չեմպիոնների-լիգա, Տոտենհեմ