Սինքլեյր. «Ման. Սիթին լավ տարբերակ է Պոչետինոյի համար, եթե Գվարդիոլան հեռանա»
«Մանչեսթեր Սիթիի» նախկին կիսապաշտպան Տրևոր Սինքլեյրը կարծում է, որ Մաուրիսիո Պոչետինոն «քաղաքաբնակների» գլխավոր մարզչի պաշտոնում արժանի փոխարինող կլինի Պեպ Գվարդիոլայի համար.
«Ակնհայտ է, որ Պոչետինոն գլուխ հանում է ֆուտբոլիստների էգոյից և նրանց հետ լավ հարաբերություններ ունի։
Կարևոր չէ, թե որքան հիանալի են ֆուտբոլիստները նրա թիմում: Մենք տեսանք, թե ինչպես է նա ղեկավարում Մեսսիին, Մբապեին, Նեյմարին։ Այդ տեսանկյունից «Մանչեսթեր Սիթին» ապահով ձեռքերում կլիներ:
Պոչետինոն հմայիչ մարդ է, ով նաև լավ իմիջ ունի լրագրողների շրջանակում։ Ըստ իս` «Մանչեսթեր Սիթին» կարող է ճիշտ ակումբ լինել նրա համար։ Այժմ Մաուրիսիոն կարճ ընդմիջում կվերցնի, քանի որ վստահ եմ` նրան գումար հարկավոր չէ։
Անկասկած` «Մանչեսթեր Սիթին» լավ տարբերակ է Պոչետինոյի համար, եթե Պեպ Գվարդիոլան ինչ-որ պահի որոշի հեռանալ ակումբից»,- նշել է Սինքլեյրը, ում խոսքերը մեջբերում է Manchester Evening News-ը։
Հավելենք, որ Տրևոր Սինքլեյրը «Մանչեսթեր Սիթիում» հանդես է եկել 2003-07 թթ., որի կազմում անցկացրել է 98 հանդիպում` դառնալով 6 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։
Հիշեցնենք, որ Մաուրիսիո Պոչետինոն վերջերս է հեռացվել ՊՍԺ-ի գլխաբոր մարզչի պաշտոնից։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Մանչեսթեր-Սիթի, Մաուրիսիո-Պոչետինո, Պեպ Գվարդիոլա, ՊՍԺ, Տրևոր Սինքլեյր