Տոկիո-2020. Սիմոն Մարտիրոսյանն օլիմպիական ռեկորդ է սահմանել🎥
Տոկիո-2020-ի շրջանակում, մինչև 109 կգ քաշային կարգում, պայքարն սկսեց նաև Սիմոն Մարտիրոսյանը։
Մեր ծանրորդն առաջին մոտեցմամբ բարձրացրեց 190-կիլոգրամանոց ծանրաձողը, իսկ երկրորդ մոտեցմամբ 195 կգ-ն նույնպես պահեց գլխավերևում` սահմանելով պոկում վարժության նոր օլիմպիական ռեմորդ։
Ցավոք, Սիմոնը երրորդ մոտեցմամբ չկարողացավ բարձրացնել 198-կգանոց ծանրաձողը։
Պոկում վարժության ավարտից հետո մեր մարզիկն առաջատարն է և 2 կգ-ի առավելություն ունի Ուզբեկստանի ներկայացուցիչ Ակբար Ջուրաևի նկատմամբ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ծանրամարտ, Սիմոն Մարտիրոսյան, Տոկիո-2020, Օլիմպիական_խաղեր