Տոկիո-2020. Սիմոն Մարտիրոսյանը դարձավ օլիմպիական կրկնակի փոխչեմպիոն🎥

Տոկիո-2020. Սիմոն Մարտիրոսյանը դարձավ օլիմպիական կրկնակի փոխչեմպիոն🎥

03/08/2021 - 16:45

Տոկիո-2020-ի շրջանակում, մինչև 109 կգ քաշային կարգում, պայքարի մեջ մտավ նաև Սիմոն Մարտիրոսյանը։

Մեր ծանրորդն առաջին մոտեցմամբ բարձրացրեց 190-կիլոգրամանոց ծանրաձողը, իսկ երկրորդ մոտեցմամբ 195 կգ-ն նույնպես պահեց գլխավերևում` սահմանելով հրում վարժության նոր օլիմպիական ռեմորդ։

Ցավոք, Սիմոնը երրորդ մոտեցմամբ չկարողացավ բարձրացնել 198-կգանոց ծանրաձողը։

Հրում վարժության ավարտից հետո մեր մարզիկն առաջատարն էր և 2 կգ-ի առավելություն ուներ Ուզբեկստանի ներկայացուցիչ Ակբար Ջուրաևի նկատմամբ։

Հրում վարժության շրջանակում Սիմոնն սկսեց 228 կգ-ից, որը վստահորեն պահեց գլխավերևում։

Ակբար Ջուրաևն երկրորդ մոտեցմամբ նախ չբարձրացրեց 234 կգ-ն, ապա երրորդ մոտեցմամբ բարձրացրեց 237 կգ-ն։

Սիմոնը երկրորդ ու երրորդ մոտեցմամբ չկարողացավ բարձրացնել 238-կգանոց ծանրաձողը և երկամարտի 423 կգ արդյունքով դարձավ օլիմպիական կրկնակի փոխչեմպիոն։

Սիմոնն արծաթե մեդալ էր նվաճել նաև 2016 թ. Ռիո դե Ժանեյրոյում կայացած օլիմպիական խաղերի ընթացքում։

Ակբար Ջուրաևն երկամարտի 430 կգ արդյունքով դարձավ օլիմպիական չեմպիոն։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023