Սիմոն Մարտիրոսյանը բաց կթողնի աշխարհի առաջնությունը
Ծանրամարտի Հայաստանի հավաքականի առաջատարների Սիմոն Մարտիրոսյանը (+109 կգ) չի մասնակցելու աշխարհի առաջնությանը։
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը գրում է, որ 27-ամյա ծանրորդը վնասվածք ունի։
Աշխարհի առաջնությանը Հայաստանի հավաքականը մասնացկելու է 11 ծանրորդով` 9 տղամարդ, 2 կին։
Տղամարդկանցից մրցահարթակ դուրս կգան Գարիկ Չոլակյանը (61 կգ), Գոռ Սահակյանը (67 կգ), Անդրանիկ Կարապետյանը (89 կգ), Հակոբ Մկրտչյանը (96 կգ), Դավիթ Հովհաննիսյանը (96 կգ), Արա Աղանյանը (102 կգ), Պետրոս Պետրոսյանը (109 կգ), Գարիկ Կարապետյանը (109 կգ), Վարազդատ Լալայանը (+109 կգ), կանանցից` Ալեքսանդրա Գրիգորյանը (55 կգ) և Տաթև Հակոբյանը (87 կգ)։
Աշխարհի առաջնությունը տեղի է ունենալու Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում դեկտեմբերի 6-ից 15-ը։
Հիշեցնենք, որ Սիմոն Մարտիրոսյանն օլիմպիական կրկնակի փոխչեմպիոն է, աշխարհի ու Եվրոպայի կրկնակի ոսկե մեդալակիր։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Ծանրամարտ, Ծանրամարտի ԱԱ, Սիմոն Մարտիրոսյան