Սիմեոնե. «Մանչեսթեր Սիթին, հավանաբար, աշխարհի լավագույն ակումբն է»
Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչի առաջին հանդիպման շրջանակում «Ատլետիկո Մադրիդը» հյուրընկալվելիս 0:1 հաշվով պարտվեց «Մանչեսթեր Սիթիին»։
Հանդիպումից հետո իր տպավորություններով է կիսվել մադրիդյան ակումբի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն.
«Շատ դժվար հանդիպում էր հրաշալի թիմի դեմ, որը շատ լավ է խաղում և հաջողության է հասնում հիանալի անհատականությունների շնորհիվ:
Մենք ցանկանում էինք փակվել և հակագրոհել։ Առաջին խաղակեսում դա մեզ չհաջողվեց` չնայած «Սիթին» էլ շատ չէր հարվածում մեր դարպասին, սակայն երկորդ կեսում նրանք խփեցին իրենց գոլը։
Պետք է միշտ բարելավել խաղը, քանի որ սա երկար դիմակայություն է` բաղկացած երկու հանդիպումից։
«Մանչեսթեր Սիթիին» ոչինչ չի հետաքրքրում. նրանք, անկախ ամեն ինչից, իրենց ֆուտբոլն են խաղում և, հավանաբար, այն աշխարհի լավագույն ակումբն է»,- «Էլ Չոլոյի» խոսքերը մեջբերում է Marca-ն։
Հիշեցնենք, որ «Ատլետիկո Մադրիդ» – «Մանչեսթեր Սիթի» դիմակայության պատասխան հանդիպումը կայանալու է ապրիլի 13-ին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ատլետիկո Մադրիդ, Դիեգո-Սիմեոնե, Մանչեսթեր-Սիթի, Չեմպիոնների-լիգա