Սիմեոնեի որդին ճախրում է. Յուվենտուսը երկրորդ անընդմեջ պարտությունը կրեց🎥
Իտալական Ա սերիայի 11-րդ տուրի շրջանակում «Յուվենտուսը» հյուրընկալվելիս մրցեց «Վերոնայի» դեմ։
Հանդիպումը բավական անսպասելի մեկնարկ ունեցավ, քանի որ «Վերոնայի» ֆուտբոլիստները Ջովանի Սիմեոնեի` 11-րդ ու 14-րդ րոպեներին խփած գոլերի շնորհից երկու գնդակի առավեկություն ստացան։
Նշենք, որ Ջովանի Սիմեոնեն «Ատլետիկո Մադրիդի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեի որդին է։
26-ամյա հարձակվողը Ա սերիայի շրջանակում անցկացրած վերջին երեք խաղում դարձել է 6 գոլի հեղինակ։
Արգենտինացի ֆուտբոլիստն Ա սերիայի շրջանակում խփել է 8 գոլ և լավագույն ռմբարկուների պայքարում զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը` զիջելով միայն «Լացիոյի» հարձակվող Չիրո Իմոբիլեին, ում ակտիվում կա 9 գնդակ։
Հանդիպման մնացած ժամանակահատվածում թուրինյան ակումբը ստեղծեց մի շարք իրական գոլային պահեր, սակայն կարողացավ միայն կրճատել հաշվի տարբերությունը. 80-րդ րոպեին աչքի ընկավ Վեսթ Մաքենին։
Ավելին անել Մասիմիլիանո Ալեգրիի սաներին չհաջողվեց։
Այսպիսով, «բյանկոներիները» կրկին խնդիրներ ունեն ու կրեցին երկրորդ անընդմեջ պարտությունը։
«Վերոնան» այս հաղթանակից հետո վաստակեց 15 միավոր` բարձրանալով 8-րդ հորիզոնական։
«Յուվեն» նույնպես ունի 15 միավոր, սակայն լրացուցիչ ցուցանիշներով 9-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ա-սերիա, Մասիմիլիանո-Ալեգրի, Յուվենտուս, Ջովանի Սիմեոնե, Վեսթոն Մակենի, Վերոնա