Սիմեոնե. «Երբեք չեմ տեսել, որ VAR-ը միջամտի 11-մետրանոց հարվածաշարի ժամանակ» 🎥
«Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի «Ռեալի» դեմ պատասխան խաղից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսում խոսել է հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում Խուլիան Ալվարեսի չեղարկված դարպասի գրավումից և դժգոհել հանդիպման մրցավարությունից.
«Երբեք չեմ տեսել, որ VAR-ը միջամտի 11-մետրանոց հարվածաշարի ժամանակ»,- արգենտինացի մասնագետի խոսքը մեջբերում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Սիմեոնեն նաև դիմել է մամուլի ասուլիսի սրահում հավաքված լրագրողներին.
«Դիմում եմ բոլոր հավաքվածներին։ Ձեռք բարձրացնեն նրանք, որոնք տեսել են, որ Խուլիանը երկու անգամ է հպվել գնդակին։ Դե ի՞նչ։ Պատրաստե՞ք։ Ոչ ոք չի բարձրացնում ձեռքը։ Խնդրում եմ հաջորդ հարցը տվեք»։
Հիշեցնենք, որ «Ատլետիկոն» «Ռեալին» պարտվել է հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարով։ 11-մետրանոցների ժամանակ «Ատլետիկոյի» հարձակվող Խուլիան Ալվարեսի գոլը չեղարկվել է կրկնահարվածի պատճառով. նա սայթաքելիս երկու ոտքով հպվել էր գնդակին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից