Սիմեոնեն դժգոհ է Դեպայի մարզավիճակից
«Ատլետիկո Մադրիդի» նորեկ Մեմֆիս Դեպայը հայտնվել է անախորժ իրավիճակում։
Ինչպես տեղեկացնում է Voetbal International-ը, «հնդկացիների» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն դժգոհ է հոլանդացի հարձակվողի մարզավիճակից։
Աղբյուրի փոխանցմամբ` արգենտինացի մասնագետը Դեպային խնդրել է անհատական մարզումներ անցկացնել` մարզավիճակը վերականգնելու համար։
28-ամյա ֆուտբոլիստը նախքան «Ատլետիկոյի» շարքերը համալրելը «Բարսելոնայի» կազմում գրեթե զրկված է եղել խաղային պրակտիկայից։
հատկանշական է, որ Սիմեոնոն վստահ չէ, հոլանդացի հարձակվողը ներկա պահին ի զորու է դաշտ դուրս գալ ու ցույց տալ իր որակները։
Հիշեցնենք, որ Մեմֆիս Դեպայը վերջերս է 3 մլն եվրոյի դիմաց «Բարսելոնայից» տեղափոխվել «Ատլետիկո Մադրիդ», որի կազմում անցկացրել է 3 հանդիպում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ատլետիկո Մադրիդ, Բարսելոնա, Դիեգո-Սիմեոնե, Լա-լիգա, Մեմֆիս Դեպայ