Սիմեոնեն առաջին անգամ հաղթանակ տարավ «Կամպ Նոու» ստադիոնում 📸
Սիմեոնեն առաջին անգամ հաղթանակ տարավ «Կամպ Նոու» ստադիոնում 📸
09/04/2026 - 02:08

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում Մադրիդի «Ատլետիկոն» հյուրընկալվելիս 2:0 հաշվով հաղթեց «Բարսելոնային»։

Մադրիդյան գրանդի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնոն կարիերայում առաջին հաղթանակը գրանցեց «Կամպ Նոու» ստադիոնում։

«Ատլետիկոն» արգենտինացի մասնագետի գլխավորությամբ «Կամպ Նոու» ստադիոնում նախորդ 17 խաղերում կրել էր 10 պարտություն, գրանցել 7 ոչ-ոքի։

Մադրիդյան գրանդը Սիմեոնեի օրոք հյուրընկալվելիս հաղթել է «Բարսելոնային», սակայն 2024թ. դեկտեմբերի 22-ին կայացած Լա լիգայի հերթական հանդիպումը (2:1) տեղի էր ունենում Լուիս Կոմպանիսի անվան «Օլիմպիական» ստադիոնում։

Առհասարակ Սիմեոնեն մարզչական կարիերայի ընթացքում «բլսուգրանային» հանդիպել է 45 անգամ, տարել միայն 8 հաղթանակ, գրանցել 12 ոչ-ոքի, կրել 25 պարտություն։ 55-ամյա մասնագետն ամենաշատ պարտությունները կրել է հենց կատալոնական գրանդից։

Առհասարակ, «լոս կոլչոներոսը» 2006թ. փետրվարի 5-ից ի վեր առաջին հաղթանակն է տարել «Կամպ Նոու» մարզադաշտում։

Մադրիդյան գրանդը «Բարսելոնայի» հարազատ ստադիոնում նախորդ 24 խաղերում կրել էր 17 պարտությում։ 7 հանդիպում էլ խաղաղ ելք էր ունեցել։

«Ատլետիկո» – «Բարսելոնա» դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 14-ին Մադրիդում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026