Սիմեոնեի որդին առաջին գոլն է խփել Ատլետիկոյի կազմում 🎥
Իսպանական Լա լիգայի 12-րդ տուրում Մադրիդի «Ատլետիկոն» սեփական դաշտում 2:0 հաշվով հաղթել է «Լաս Պալմասին»։
«Ատլետիկոյի» մեկնարկային կազմում էր նաև ակումբի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեի որդին` Ջուլիանո Սիմեոնեն, որը 37-րդ րոպեին գրավեց մրցակցի դարպասը, բացեց հաշիվն ու ակումբի կազմում խփեց առաջին գոլը։
21-ամյա հարձակվողն արգենտինական «Ռիվեր Փլեյթի» սան է, իսկ 2020 թ. պայմանագիր է կնքել «ռոխիբլանկոսի» հետ։ Նա մադրիդյան ակումբում մասնակցել է 11 հանդիպման, բացի մեկ գոլից, կատարել է նաև նույնքան ասիստ։
Հաղթանակից հետո «Ատլետիկոն» վաստակել է 23 միավոր և բարձրացել երրորդ տեղ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Ատլետիկո Մադրիդ, Դիեգո Սիմեոնե, Լա-լիգա, Լաս Պալմաս, Ջուլիանո Սիմեոնե