Սիլվան  քննադատել է  այն բրազիլացիներին, ովքեր երկրպագել են Արգենտինային

Սիլվան քննադատել է այն բրազիլացիներին, ովքեր երկրպագել են Արգենտինային

13/07/2021 - 11:33

Բրազիլիայի հավաքականի կենտրոնական պաշտպան Տիագո Սիլվան սուր քննադատության է ենթարկել իր այն հայրենակիցներին, ովքեր Կոպա Ամերիկայի եզրափակչում բացահայտ երկրպագել են Արգենտինայի հավաքականին։

«Ովքեր մեր դեմ էին, հուսով եմ` երջանիկ եք, սակայն այսուհետ ինձ մոտ չգաք որպես ընկեր` ինչ-որ բան ստանալու նպատակով (հարցազրույց, մարզաշապիկներ, ստորագրություն, հանդիպումների տոմսեր)»,- գրել է 36-ամյա ֆուտբոլիստն Instagram-ի իր էջում։

Հատկանշական է, որ բազմաթիվ բրազիլացիներ, կորոնավիրուսի համաճարակի պատճառով, դեմ էին Կոպա Ամերիկայի` Բրազիլիայում անցկացման գաղափարին, քանի որ այն արդեն 535 հազարից ավելի մարդու կյանք է խլել երկրում։

Բացի դրանից, նրանք քննադատում էին նաև, որ Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստներն այդ հարցի շուրջ բավական մեղմ դիրք ընտրեցին և մասնակցեցին մրցաշարին։

Հիշեցնենք, որ հուլիսի 11-ին կայացած Կոպա Ամերիկայի եզրափակչում Բրազիլիայի հավաքականը Ռիո դե Ժանեյրոյի «Մարականա» մարզադաշտում 0:1 հաշվով պարտվեց Արգենտինային` զրկվելով բաղձալի գավաթը նվաճելու հնարավորությունից։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023