Սիթի օֆ Մանչեսթերում դարի պատերազմներից մեկն է. Ման-Սիթի – Տոտենհեմ՝ 3:2 (1-ին խաղակես) ?
Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի պատասխան խաղում «Մանչեսթեր Սիթին» «Էյթիհադ» ստադիոնում (ՉԼ-ում՝ «Սիթի օֆ Մանչեսթեր») ընդունել է «Տոտենհեմին»:
Հանդիպման առաջին խաղակեսն ավարտվել է 3:2 հաշվով: 17 րոպեների ընթացքում 5 գոլ է խփվել:
Մեկնարկից արդեն 4 րոպե անց Սթերլինգը հաշվենկատ հարվածով բացել է հաշիվը: Ընդամենը 3 րոպե անց Սոն Հոն Մինը հավասարեցրել է հաշիվը. ևս 3 րոպե և հարավկորեացին գեղեցիկ գոլով առաջ մղեց արդեն հյուրերին: Հաջորդ իսկ րոպեին Բերնարդու Սիլվան հավասարեցրել է հաշիվը: 10 րոպե անց էլ Սթերլինգը առաջ է մղել «քաղաքայիններին»:
Առաջին խաղակեսում խփված գոլերը՝ ստորև.
Հանդիպման ուղիղ հեռարձակումն՝ այստեղ:
# Մանչեսթեր-Սիթի, Չեմպիոնների-լիգա, Տոտենհեմ