Գեղեցիկի հաղթանակը․ ՍԻԹԻ – Փարիզ 2-0
Գերմանացի աշխարհահռչակ փիլիսոփա ֆրիդրիխ Նիցշեն գեղեցիկի մասին խոսելիս նշել է, որ «կան գեղեցիկի տարբեր ընկալումներ, ու եթե գեղեցիկը, վեհը, չես ընկալում այդպիսին ինչպիսին կա, ուրեմն գուցե՞ դու չես հասունացել այդքան այն ընկալելու համար»։
«Մանչեսթեր Սիթիի» խաղը ինչպես դասական երաժշտությունը՝ ներդաշնակ, հստակ, համաչափ․․․ անկախ երկրպագուական նախընտրություններից մարդուն միշտ էլ գրավել է գեղեցիկը, պարզապես հղում անելով Նիցշեին, կցանականայինք նշել նաև, որ պետք է պատրաստ լինես ընկալելու ու ընդունելու այն, միայն այդ ժամանակ այդ ամենը քեզ կշրջվի այլ տեսքով ու քո ներքինը այլ երանգներ կստանա։
Ներողություն այսքան երկար նախաբանի համար, բայց ֆուտբոլը մեզ համար էմոցիայից զատ նաև գեղեցիկն է, ու երբ լավ երաժշտություն ես լսում անկախ քեզնից, ուզում ես պարել, նույնը նաև «Մանչեսթեր Սիթիի» 2։0 ՊՍԺ խաղի դեպքում էր, քանի որ Պեպ Գվարդիոլայի թիմի խաղը ուղղակի պարեցնում էր, իսկ անցնենք բուն խաղի վերլուծությանը։
ՊՍԺ․ Ի՞նչ էր մտածել Մաուրիսիո Պոչետինոն
Հանդիպումից առաջ Մաուրիսիո Պոչետինոն հայտարարեց, որ ՊՍԺ-ն պատրաստվում է զրկել գնդակից «Մանչեսթեր Սիթիին», ինչը ենթադրում էր պրեսինգ ու հակապրեսինգ ամբողջ խաղադաշտով, տակտիկական դասավորության կոմպակտություն։
Նախքան կազմին անդրադառնալը ցանկանում ենք նշել, որ Պոչետինոյի արտահայտած ցանկությունը իրատեսական չէր հենց ի սկզբանե, քանի որ «Փարիզը» երբեք, երբեք այդպես չի խաղացել, և հարցը այստեղ այն չէ, որ չի կարող, այլ այն, որ «Մանչեսթեր Սիթիին» գնդակից զրկելու համար պետք է համակարգային մոտեցում և դրան չի կարելի նախապատրաստվել մեկ շաբաթում։
ՊՍԺ-ի հիմնական կազմից բացակայում էր Կիլիան Մբապեն․ երիտասարդ ֆրանսիացին այդպես էլ չէր ապաքինվել վնասվածքից։ Նրա տեղը զբաղեցրել էր Մաուրո Իկարդին։ Չնայած այս ամենն էլ իրերի դասավորությունը չփոխեց․ չկար պրեսինգ, չկար կոմպակտություն։
Ահա սենսորային պատկերը, թե որտեղ է գնդակին դիպել Իկարդին առաջին խաղակեսում ընդամենը 13 անգամ, ինչն ամենաքիչն է երկու թիմերի կազմում․
Իկարդիի նման խայտառակ մրցելույթի մեղավորը միայն արգենտիանցի հարձակվողը չէ։ Մաուրոն տուգանային հրապարակի հարձակվող է։ Այո՛, նա կարող է պրեսինգի դիմել, բայց նման վատ խաղակեսի համար ավելի շատ «մեղավոր» է «Մանչեսթեր Սիթիի» միջին գիծը, որը հոյակապ է կարդում խաղը առանց մարզչական միջամտության, հատկապես Ֆերնանդինիոն, ով գուցե դառնա հանճարեղ մարզիչ։
Հերթական ապացույցը խոսքերիս, որ ֆրանսիական ակումբը չի կարող զրկել գնդակից «Սիթիին», տեսեք՝ քանի տարբերակներ ունի Ստուոնսը գնդակը փոխանցել․ Նեյմարը պասիվ դիրքում է, Իկարդին՝ կիսադիրքում, Դի Մարիան ուշանում է, Էրերան մնացել է միայնակ․․․
Սա չի նշանակում, որ Պոչետինոյի թիմը ոչ մի ծրագիր չի ունեցել։ Օրինակ, խաղասկզբում կային մի քանի գնդակի խաղարկման հետաքրքիր գաղափարներ ․ 4-3-3 դասավորության կոմպակտություն գրոհի մեկնարկի փուլում․
Սա կարող է որպես «պրեսինգ-թակարդ» հանդիսանալ անգլիական ակումբի համար, բայց «Մանչեսթերի» ֆուտբոլիստները բավական խելացի են և նույնիսկ այս դեպքում, երբ ռեակտիվ արագություն ունեցող Մբապեն չկա թիկունքում, նրանք պահում են դասավորության հավասարակշռվածությունը, ինչը թույլ չի տալիս ՊՍԺ-ին ունենալ թվային առավելություն իրենց կիսադաշտում․ մեկ այլ գաղափար էր մի քանի խաղարկումներով ազատ գոտի բացել Նեյմարի կամ Դի Մարիայի համար, որտեղ մենք հենց արգենտիանցու օրինակը կդիտարկենք։
Գրոհի մեկնարկի հատվածում փարիզյան ակումբը սկսում է խաղարկել գնդակը պաշտպանից դեպի դարպասապահ․
Ֆրանսիական թիմի միջին գծի ֆուտբոլիստները մոտենում են դարպասպահին իրենց հետ տանելով Իլկայ Գյունդոգանին ու Ֆերնանդինիոյին և կենտրոնական հատվածը ազատվում է ազատվում է․
Եվ հենց այստեղ էլ ներխուժում է Դի Մարիան․
Սա իր նպատակին չծառայեց, քանի որ «Սիթիի» ֆուտբոլիստները շատ շուտ կարդացին այս մտահաղացումը և եզրային պաշտպաններից մեկը սկսեց փակել այդ գոտին։
«Մանչեսթեր Սիթի»
Պեպ Գվարդիոլան, այսքան տարիներ լինելով անգլիական թիմի ղեկում, առաջին անգամ է, որ նման հզոր պաշտպանություն ունի։ Դեռ նախորդ ամռանը 54 միլիոնով ու Օտամենդիի դիմաց «Մանչեսթեր Սիթի» տեղափոխված Ռուբեն Դիաշը «Փարիզի» դեմ խաղում անցկացրեց իր հերթական գերազանց հանդիպումը։
Պորտուգալացին իր մենամարտերի 100% ցուցանիշ ունի երեկվա հանդիպումից, իրոք, գերազանց ելույթ 23-ամյա պաշտպանի կողմից, այո, ընդամենը 23։
«Մանչեսթեր Սիթին» հանդիպումը սկսեց դասական 4-3-3 տակտիակկան դասավորությամբ՝ Կևին դե Բրոյնեն կեղծ ինը համարի դիրքում։ Ընդհանուր առմամբ, բազմիցս ասել ենք, որ «քաղաքաբնակների» կազմում բոլորը կեղծ դիրքերով են հանդես գալիս, իսկ առաջին գոլը Էդերսոնի հոյակապ փոխանցման արդյունք էր նաև։
Իրոք, այս փոխանցմանը կծափահարեր նույնիսկ Անդրեա Պիռլոն։ Մանկունյական ակումբի դարպասապահի դերը հաճախ անտեսվում է, բայց տեսեք, այստեղ նա հանդես է գալիս, որպես պաշտպան, մի քանի կարճ փոխանցում և «Փարիզը» ստիպված առաջանում է ամբողջ դասավորությամ։ Տեսե՛ք, այս երկու փոխանցումը Դիաշի հետ նախքան դեպի Զինչենոկո կատարած փոխանցումն է․
Ցանկանում ենք հասկանանք՝ ինչ կատարվեց․ Էդերսոնը խաղարկում է գնդակը ստիպելով ֆրանսիական ակումբին ավելի կոմապակտանալ, առաջ գալ, սրան օգնում են նաև «Սիթիի» ֆուտբոլիստները, ովքեր շարժվեով դեպի սեփական կիսադաշտ իրենց հետ տանում են ՊՍԺ-ի ֆուտբոլսիտներին, բոլորը բացի Զինչենկոյից, ով կիսադաշտի գծի վրա կանգնած (որպեսզի խուսափի խաղից դուրս վիճակից) սպասում է այդ փոխանցմանը։
Ասեք, որ հոյակապ ծուղակ է։ Փաստորեն եզրային պաշտպաններից մեկը այս գրոհի ժամանակ վերածվեց կեղծ 11 համարի։ Հենց այս է խնդիրը, որ ներկայիս «Սիթիի» դեմ շատ դժվար է, քանի որ ցանկացած ֆուտբոլիստ, բացառությամբ Ռոդրիի կամ Ֆերնանդինիոի, կեղծ դիրքերով են հանդես գալիս։
Առաջին կեսում նաև հոյակապ էր «Սիթիի» պրեսինգը․
Ժամանակին Յոհան Կրոյֆն է ասել, որ պաշտպանվել նշանակում է հսկել գոտիներ, կամ տարածություն, ոչ թե ֆուտբոլիստի․ սա շատ կարևոր նրբություն է, քանի որ այստեղ Պեպի բոլոր ֆուտբոլիստները հսկում են գոտիները, ոչ թե խաղացողներին։
Երկրորդ կեսում Պեպ Գվարդիոլայի թիմը վերադասավորվեց 4-4-2 -ի և հանգիստ հանդիպումը հացրեց իր տրամաբանական ավարտին։
Մի քանի խոսք ՊՍԺ-ի ֆուտբոլիստների վարքագծի մասին
Խաղի ընթացքը մի քանի անգամ մթագնվեց «Փարիզի» ֆուտբոլիստների ոչ վայել պահվածքով․ դաշտից հեռացվեց Դի Մարիան, իսկ Պարադեսին և Վերատիին մրցավարը խնայեց։
Հաղթել, հաղթանակը տոնելիս բոլորը միմյանց նման են, միայն պարտության ժամանակ, պարտվելիս են մարդիկ տարբեր․ բոլորս էլ մի օր հաղթում ենք, մի օր պարտվում, դրանք հավերժ չեն, հավերժ է միայն հարգանքը։ Եղե՛ք ջենթլմեններ պարոնայք՝անկախ հանգամանքներից։
Սիրե՛ք ֆուտբոլը, ապրե՛ք ֆուտբոլով !!!
Կարեն Պողոսյան
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալեքսանդր Զինչենկո, Անխել-դի-Մարիա, Էդերսոն, Կարեն Պողոսյան, Կևին դե Բրոյնե, Մանչեսթեր-Սիթի, Մաուրիսիո-Պոչետինո, Մաուրո-Իկարդի, Մարկո Վերատի, Չեմպիոնների-լիգա, Պեպ Գվարդիոլա, ՊՍԺ, Ռուբեն Դիաշ, վերլուծություն